Ներքին 3 տարի առաջ - 15:28 27-08-2023

Ալավերդիում վարչապետի այցին ընդառաջ վերջապես որոշել են արագացնել ասֆալտապատումը


Oragir.News-ի տեղեկություններով՝ շաբաթվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցերի շրջանակում կլինի Լոռու մարզում։ Նրա ուշադրության կենտրոնում է հատկապես Ալավերդի համայնքը, որովհետև մի կողմից այստեղ շինարարական բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, մյուս կողմից՝ այստեղ ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում պարտություն կրեց, ինչը, սակայն, ոչ մի կերպ հանգիստ չի տալիս պարտված թեկնածուին՝ Արեն Մկրտչյանին։

Կառավարության ֆինանսավորմամբ Ալավերդիում ընթանում է մի քանի դպրոցների շինարարություն, առաջիկայում նախատեսվում են նաև նորերը, ինչպես նաև հիմնովին վերանորոգվում է Ալավերդի-Սանահին-Սարահարթ ավտոճանապարհը։



Վարչապետի այցին ընդառաջ՝ վերջապես սկսել են արագացնել ասֆալտապատման գործընթացը, աշխատում են նաև գիշերը։

Նշենք, որ այս շինարարական աշխատանքները մեծ դժվարություն են առաջացնում քաղաքի երկու հատվածներում ապրող բնակիչների տեղաշարժման համար։ Կիսաքանդ ճանապարհը խիստ վտանգավոր է, և հաճախ են առաջանում վթարային իրավիճակներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան