Ներքին 3 տարի առաջ - 18:59 26-08-2023

Լոռու մարզում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արման Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 86 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Միքայել Բ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Տարոնի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող