Ներքին 3 տարի առաջ - 10:00 26-08-2023

Ներողություն. ՔՊ-ականի մեղայականը՝ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներողություն է խնդրել նախօրեին տեղի ունեցած միջադեպի համար, երբ հրապարակված տեսանյութն այնպես էր մոնտաժվել, որ այնտեղ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը չէր երևում։

«Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էր տեսանյութը մոնտաժել էր այնպես, որ այդ երեք հոգու մեջ չկա Հայկ Մարությանը։ Կադրը տեւում է մեկ վայրկյան, եւ եթե շատ ուշադիր նայած մարդ չլինի, անհնար է մոնտաժը նկատել։ Այդ տեսանյութով ես էլ էի կիսվել»,- նշում է Ալեքսանյանը։

Հատկանշական է, որ Ալեքսանյանը միջադեպի մեղավորությունը բարդում է ֆեյսբուքյան օգտատիրոջ վրա, սակայն այդպես էլ չի նշում, թե այդ օգտատերն ով է եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով