Ներքին 3 տարի առաջ - 18:56 24-08-2023

Արամ Ա կաթողիկոսը Լիբանանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի շրջափակման հարցը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն օգոստոսի 24-ին ընդունել է Լիբանանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչներ, «Ամալ» շարժման քաղաքական դիվանի անդամներ, շարժման փոխնախագահ Շեյխ Հասան Ալ Մասրին եւ Սայիդ Աբբաս Նասր Ալ Դինին, որոնք կիսել են Վեհափառ Հայրապետի մտահոգությունն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման վերաբերյալ, հայտնել են իրենց զորակցությունը խոստացել հնարավորինս զորավիգ լինել հայ ժողովրդին և Արցախի արդար դատին։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հինգշաբթի, 24 Օգոստոս 2023-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի վեհարանին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի խորհրդարանի նախագահ Նապիհ Պըրրիի ներկայացուցիչներուն։

Պատուիրակութեան անդամներն էին Ամալ շարժումին փոխ նախագահ Շէյխ Հասան Ալ-Մասրին եւ ճարտարապետ Սայիտ Ապպաս Նասր Ալ-Տինը, որոնք միաժամանակ շարժումին քաղաքական դիւանի անդամներն են։

Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկումի նիւթ դարձան Լիբանանի նախագահական յառաջիկայ ընտրութեան առնչուած մօտեցումներն ու զարգացումները։ Նորին Սրբութիւնը հրամայական նկատեց շուտափոյթ նախագահական ընտրութիւն կատարելու անհրաժեշտութիւնը, յատկապէս նկատի ունենալով Լիբանանի մէջ ընկերային-տնտեսական տագնապին հետզհետէ խորացումը եւ ժողովուրդին դիմագրաւած դժուարութիւնները։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ նաեւ արծարծելու Արցախի շարունակուող շրջափակումը Ազրպէյճանի կողմէ։ Նորին Ս. Օծութիւնը այս ուղղութեամբ մեր ժողովուրդին ընդվզումը յայտնեց։

Ամալ շարժումին ներկայացուցիչները բաժնելով Վեհափառ Հայրապետին եւ հայ ժողովուրդին մտահոգութիւնը, շարժումին անունով իրենց զօրակցութիւնը յայտնեցին եւ խոստացան կարելիութեան սահմաններէն ներս զօրավիգ կանգնիլ հայ ժողովուրդին եւ Արցախի արդար դատին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան