Մշակույթ 3 տարի առաջ - 17:30 24-08-2023

Նկարչի երեք գերեզմանները. Վահան Անանյանի դրամատիկ կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը

Հուլիսի 23-ին Երևանում գործող «Լիվըր» արտ-մենեջմենթով զբաղվող ընկերությունն իր բացօթյա տարածքում կազմակերպել էր Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի դիտումը և զրույց-քննարկում՝ դրսում հաջողություն որոնող արվեստագետների և մարդկանց մասին։

Հյուրերը և այցելուները ֆիլմը գնահատեցին որակյալ, բարձրարժեք և ժամանակների խնդիրներին համահունչ։

Ֆիլմը պատմում է տաղանդավոր հայ նկարիչ Վահան Անանյանի դրամատիկ կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին։

Հարություն Խաչատրյանի՝ 30 տարի շարունակ կատարած աշխատանքի արդյունքում ստեղծվել է 4 ֆիլմերից բաղկացած շարք՝ մարդկային ճակատագրերի մասին: Ֆիլմում իրական կադրեր են, հարցազրույցներ, և, անշուշտ, արվեստագետի ուղերձ:

«Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմի պրեմիերան կայացել է Սոֆիայի միջազգային փառատոնում: Ակնկալվում է, որ ֆիլմը կմասնակցի Վառնայի, Օդեսայի միջազգային փառատոներին, ինչպես նաև աշնանը՝ Իտալիայում, Սլովենիայում և Իսպանիայում կայանալիք միջազգային փառատոներին։

Ֆիլմը ներկայացնելով և բացահայտելով հայրենիքի սահմաններից դուրս՝ օտարության մեջ գտնվող արվեստագետի մտորումները, կարող են մասնագետների և սոցիոլոգների համար դառնալ խորը հետազոտությունների և լուրջ ուսումնասիրությունների առարկա։

Եվ ի՞նչ են փնտրում և, ի վերջո, ի՞նչ են գտնում օտարության մեջ հաջողություն որոնող մարդիկ:


































































Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»