Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:45 24-08-2023

Առիթ ունեցա սեփական աչքերով տեսնել սահմանամերձ բնակավայրերում կառուցվող բնակարան. Փաշինյան

Ուրախությամբ պետք է նշեմ, որ հիմա Գորիս-Երևան ճանապարհը բավականին լավ վիճակում է: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փշինյանը:

«Ընդ որում, դեռ աշխատանքներն ավարտված չեն, աշխատանքի մի մասն է արված, բայց այն ծավալի աշխատանք կա արդեն արված, որ երթևեկողները, Գորիսում, նաև Կապանում մեր հայրենակիցները խոսում էին ճանապարհին ժամանակի կրճատման մասին, որ նրանք ծախսում են Երևան և հակառակ ուղղությամբ գալու և գնալու համար»,-նշեց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում առիթ է ունեցել սեփական աչքերով տեսնել կառավարության ընդունած 16մլն դրամի ծրագրով սահմանամերձ բնակավայրերում կառուցվող բնակարան։

«Հետաքրքիր էր, որ այդ բնակարանը մեր ծրագրում չկար: Ես ուղղակի պատահական հարցրի, թե այնտեղ ինչ եք կառուցում, էդ մարդն ասեց, որ կառավարության ծրագրով տուն են կառուցում: Եվ դա շատ հաճելի էր: Այնտեղ մարդիկ բարձրացրեցին հարցերը, խոսքը երկրորդ գրավի մասին էր, բայց նախարարն ինձ զեկուցեց, որ երկրորդ գրավի պայմանն արդեն մենք հանել ենք»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում