Ներքին 3 տարի առաջ - 16:10 22-08-2023

Հելեն Դադայանի աճյունը 8-րդ օրն է Գորիսում է․ մորեղբայրը բաց նամակով դիմել է Արցախի իշխանությանը և հայ հանրությանը

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի հետևանքով արցախցի Հելեն Դադայանի աճյունն արդեն 8-րդ օրն է՝ Գորիսում է։

Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ գործ ունենք սուտ խոսող, Ստեփանակերտում գործող ադրբեջանական Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, ովքեր անընդհատ խաբում են։

Հարցին, թե իսկ խաղաղապահներն ինչոր քայլեր անո՞ւմ են՝ նա պատասխանեց, որ Լենցովը խոստացել է, որ եթե Կարմիր խաչը չկարողանա իրենք են քայլեր ձեռնարկելու։ Կարմիր խաչն ամեն րոպե խաբում է, նոր թուղթ են ուզում։

Նա նաև նշեց, որ բաց նամակ է հղել Արցախի իշխանությանը և հայ հանրությանը։

Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ․

«Ես՝ Հելեն Դադայանի քեռի Մուշեղ Սաֆարյանս, կոչով դիմում եմ հայ ժողովրդին, Արցախի իշխանություններին, Արայիկ Հարութունյանին, Գուրգեն Ներսիսյանին։

Արդեն 8-րդ օրն է՝ Եվրասիա համալսարանի ուսանող, Ճարտարի բնակչուհի Հելեն Դադայանի աճյունը գտնվում է Գորիսում։ Այս օրերին բազմաթիվ ակցիաներ իրականացվեցին Երեւանում, Արցախում ու Կարմիր խաչում, որը ոչ միայն չի կարողանում տեղափոխել աճյունը, այլ ամեն օր ստում է։ Նա դարձավ այս անմարդկային գազանությունների մասնակից եւ կատարող՝ առանց զգալու, որ ստեղծված անմարդկային իրավիճակը լուծելու միակ միջազգային կազմակերպությունն է։

Կարմիր խաչին կոչ եմ անում եւ պահանջում, որ անհապաղ, ոչ ուշ, քան այսօր կամ վաղը, փակել եւ վտարել Արցախից թուրքական Կարմիր խաչի մասնաճյուղը։ Այդ կազմակերպությունը չի կատարել եւ չի կատարում Ժնեւյան կոնվենցիայով իր հիմնական առաքելությունը, ըստ էության, Արցախի թուրքական Կարմիր խաչը հստակ կատարում է Ադրբեջանի իշխանությունների եւ անվտանգության մարմինների թելադրանքը։ Ակնհայտ է, որ թուրքական Կարմիր Խաչը ոչ միայն ձախողված է եւ շեղվել է իր հիմնական առաքելությունից, այլև հստակ սպառնում է Արցախի անվտանգությանը։

Հետագա արյունահեղությունից խուսափելու համար կոչս դիտեք որպես հաղորդում հանցագործության մասին։ Կոչ եմ անում Արցախի ազգային անվտանգությանը եւ դատախազությանը կատարել Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց վերապահված գործառույթները, համապատասխան քայլեր ձեռնարկել ադրբեջանական ամենավտանգավոր դիվերսիոն խմբի գործունեությունը եւ հանցագործությունները կանխելու ուղղությամբ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան