Մշակույթ 3 տարի առաջ - 21:42 21-08-2023

20-րդ դարի ամենաառեղծվածային գողությունը․ ինչպես Լուվրից անհետացավ «Ջոկոնդան»

Ուղիղ 112 տարի առաջ Լուվրից գողացել էին իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը։ Սա 20-րդ դարի ամենաաղմկոտ գողությունն էր։

«Մոնա Լիզան» լեգենդար ֆլորենցիացի Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցն է, առանց որի անհնար է պատկերացնել Փարիզի Լուվրի պալատը։ Մինչ օրս շատ գաղտնիքներ և առեղծվածներ կան՝ կապված նկարի հետ: Կտավը մեկ անգամ չէ, որ դարձել է վանդալիզմի զոհ։

««Ջոկոնդայի» կորուստը ազգային աղետ է», «Կիրակի առավոտը վերածվեց իսկական մղձավանջի», «Գողը, վախենալով, որ իրեն կբռնեն, կարող է ոչնչացնել այս փխրուն գործը»․ 1911 թ․ օգոստոսի 21-ին աղաղակում էր ֆրանսիական մամուլը։ Դժվար էր հավատալ, որ նկարը կարելի է այդքան հեշտությամբ գողանալ օրը ցերեկով։



1911 թվականին «Մոնա Լիզան» դեռ աշխարհահռչակ չէր. գլուխգործոցին ծանոթանալու համար անհրաժեշտ էր հասնել հենց Լուվր, իսկ գոյություն ունեցող կրկնօրինակները ամբողջական պատկերացում չէին տալիս այն մասին, որ դրա վրա Դա Վինչին աշխատել է մի քանի տասնամյակ։ «Ջոկոնդայի» գլխավոր առանձնահատկությունը նկարի մակերեսին առաջացած ճաքերն էին, ուստի անհնար էր այն կեղծել։

Շատերին էին կասկածում «Մոնա Լիզայի» գողության մեջ, այդ թվում՝ Պաբլո Պիկասոյին։

Ֆրանսիական թերթերից մեկում հոդված էր հրապարակվել, որտեղ անանուն աղբյուրը հայտնել է, որ նա նախկինում երկու արձան է վաճառել «արվեստագետ ընկերոջը», որոնք, ինչպես հայտնի է դարձել, նույնպես գողացել են Լուվրից։ Պարզվեց, որ դա բանաստեղծ Գիյոմ Ապոլիներն է, որը հայտնի էր թանգարանի վերաբերյալ իր սադրիչ հայտարարություններով. մի անգամ նա նույնիսկ սպառնացել է այրել այն:



Ոստիկանությունը կարծում էր, որ Ապոլիները չի կարող միայնակ գործել. բանաստեղծը Պիկասոյի մերձավոր շրջապատի անդամ էր և «Վայրի գազաններ» ավանգարդ շարժման անդամ։

Սակայն խուզարկության ընթացքում ոստիկանությունը «Մոնա Լիզայի» գողության ապացույցներ չի գտել։

Երկու տարի պահանջվեց, մինչև ոստիկանությունը կարողացավ գտնել իրական գողին։ Պարզվեց, որ նա իտալացի նկարիչ և դեկորատոր Վինչենցո Պերուջիան էր։ Կողոպտիչը ամբողջ գիշեր անցկացրել է թանգարանի նկուղում, որտեղ աշխատել է։ Փաթաթված խալաթի մեջ՝ Պերուջիան դուրս է եկել նկուղից, մտել է նկարի սրահ, այն հանել շրջանակից և դուրս եկել շենքից։ Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունը խալաթի տակ պահելով՝ նա Լուվրից հեռացել է այն պահին, երբ պահակը գնացել էր ջուր բերելու։



Սակայն հանցագործը արագ բացահայտվեց։ Նա առաջարկել է նկարը գնել Ֆլորենցիայում գտնվող պատկերասրահի սեփականատեր Ալֆրեդո Գերիին։ Նա, իր հերթին, դիմել է Ուֆիցի պատկերասրահի տնօրեն Ջովանի Պոգգիին, որպեսզի հաստատի կտավի իսկությունը։ Արդյունքում այս մասին իմանում է ոստիկանությունը, և Պերուջային դատապարտում են մեկ տարի 15 օր ազատազրկման, սակայն նա ժամկետի կեսն անգամ չի անցկացրել բանտում։

Վարկածներից մեկի համաձայն՝ իտալացին գողացել է գլուխգործոցը հայրենասիրական նկատառումներով՝ համարելով, որ Դա Վինչիի ստեղծագործությունը պետք է պահել իր հայրենիքում։ Առևանգողը պատմել է, որ ֆրանսիացիները գողացել են նկարը, բայց մոռացել էր, որ թագավոր Ֆրանցիսկոս I-ը նկարը գնել է նկարչի աշակերտ Սալայից և տեղափոխել Վերսալյան պալատ։



Գողությունից հետո «Մոնա Լիզան» համաշխարհային ճանաչում ստացավ։

Գլուխգործոցը «տուն» վերադարձավ միայն 1913 թվականին՝ Իտալիայի պատկերասրահներում ցուցադրվելուց հետո։ Այդ ժամանակվանից նկարը գրեթե չի լքել Լուվրը՝ միայն 1963 թվականին «այցելելով» Միացյալ Նահանգներ և 1974 թվականին՝ Ճապոնիա: 1974 թվականին «Մոնա Լիզան» երկու ամսով «իջևանել է» Մոսկվայում՝ Պուշկինի թանգարանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»