Ներքին 3 տարի առաջ - 19:49 21-08-2023

Ոստիկանները հսկում են ողբերգական վթարից տուժած «Զիլ» մեքենայի վարորդի հիվանդասենյակը

Օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի ունեցած վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդ 33-ամյա Հ.Պ․-ի առողջական վիճակում դրական փոփոխություն է նկատվում։

«Մեզ մոտ տեղափոխված 33-ամյա Հ.Պ-ն շոկային վիճակում էր, հիմա վիճակը միջին ծանրության է, բայց գիտակցությունը տեղն է, այսինքն՝ կարող է լիրաժեք հաղորդակցվել։ Առողջական վիճակի մեջ նկատվում է փոփոխություն։ Կամաց-կամաց վիճակը կայունանում է, կմնա մեր ԲԿ-ում, չենք պատրաստվում տեղափոխել Երևան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, ապա հավելեց, որ ոստիկանները շուրջօրյա հսկողություն են իրականացում Հ.Պ․-ի հիվանդասենյակի մոտ։

Մեր տեղեկություններով՝ Հ.Պ․-ն դեռ չի հարցաքննվել, բայց ոստիկանների այցերի պակաս չի ունեցել։

Նշենք, որ Հ.Պ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, ծանր վիրավորել՝ 6-ը։ Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղեւորությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով