Ներքին 3 տարի առաջ - 17:30 21-08-2023

Մարզպետի հայրը 7 գլխանի դևի նման նստել է աղբյուրի վրա, չի թողնում՝ այգիները ջրենք․ Զանգակատան բնակիչներ

Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչներն ահազանգում են՝ ոռոգման ջուր չտրամադրելու պատճառով խնձորի բերքը մանր է, չեն կարողանալու շուկա հանել:

Բնակիչներից Հակոբ Սարգսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ բավարար քանակությամբ ջուր կա, պարզապես այն հատկացնում են Արարատի նախկին մարզպետին, ով ներկայիս մարզպետի հայրն է՝ Ռազմիկ Թևոնյանը։

«Մեր գյուղի ջրամբարում 200․000 խորհանարդ ջուր կա այս պահին։ Վերջերս Արարատի համայնքապետն եկավ, նայեց, ասաց՝ էլ չպետք է ջուր բացվի, որ մնա գյուղացիներին, բայց նորից ջուրը բացեցին նախկին մարզպետի այգիների վրա։ Ասացին՝ պաշտանապես ենք ասում, 3 օր էլ թող իր այգիները ջրվի, դրանից հետո ջուրը չի բացվելու, միայն գյուղացիներն են ջրելու։ Դրանից հետո 7 օր էլ ջուրը բացվեց՝ էլի Ռազմիկ Թևոնյանի այգիների վրա։ Ստացվում է 10 օրից ավելի միայն Ռազմիկ Թևոնյանի այգիներն են ջրվում։

Մեր տեղամասերին տալիս են 50 լիտր վայրկյանում ջուր, իսկ Թևոնյան Ռազմիկին՝ վայրկյանում 150 լիտր։ Այսօր ևս նրան ջուր են հատկացրել։ Քանի որ մոտ 7 կիլոմետր բաց տարածքով է ջուրը գնում իր այգիներ, իր մոտ հասնելու է 35 լիտր ջուր, դրանից ավելի չի հասնում, այսինքն՝ 120 լիտր ջուրը ճանապարհին կորում է․․․

Մենք խնձոր ենք մշակում, բերքը մանր է մնացել, իսկ մենք մեր երեխեքի հացը այդ բերքով ենք վաստակում, իսկ Թևոնյան Ռազմիկը ջուրն իրենով է արել, ինչի հետևանքով մենք մեր երեխեքին պահելու խնդրի առաջ ենք կանգնել։ Մի անհատի երեսից ուզում ենք լքել գյուղը»,- ասաց Զանգակատուն գյուղի բնակիչը։

Նրանց խոսքով՝ իշխանությունների հայտարարություններն ու իրականացրած աշխատանքն իրար հետ որևէ աղերս չունեն՝ ասում են մի բան, անում՝ հակառակը։

«Փաշինյանի և իր նախարարների ասածներն իրականության հետ կապ չունեն։ Թող գան, մի հատ տեսնեն, թե ինչ է կատարվում մեր այգիներում, ևս 2 օր ու ամբողջ բերքը կփչանա։

Հետո ի՞նչ, որ մարզպետ է եղել, կամ այսօր իր տղան է մարզպետ, ուրեմն այսպե՞ս պետք է վարվեն ժողովրդի հետ։ 7 գլխանի դևի պես նստել են աղբյուրի վրա։ Կարող էին խղճալ ժողովրդին, մի քիչ էլ թողնեին, որ մենք ջրեինք մեր այգիները»,- բողոքեցին գյուղացիները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»