Արտաքին 3 տարի առաջ - 11:55 21-08-2023

Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ անօդաչու թռչող սարք է ընկել

Ինչպես հայտնի դարձավ օգոստոսի 21-ին, Մոսկվայի մարզի Իստրա շրջանի տարածքում այսօր առավոտյան խփված ուկրաինական ԱԹՍ-ն ընկել է ազգությամբ հայ ռուսաստանցի հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ։

Այս մասին սոցցանցերում գրել է ինքը՝ հեռուստահաղորդավարուհին՝ կցելով համապատասխան լուսանկարը։

«Իստրա թաղամասում խոցված անօդաչու թռչող սարքն ընկել է մեր կողքի փողոցում, մեր հակաօդային պաշտպանության շնորհիվ զոհեր և ավերածություններ չեն եղել»,- իր տելեգրամյան ալիքում մեկնաբանել է Մարգարիտա Սիմոնյանը։

Ավելի ուշ նա հավելել է, որ Մոսկվայի մարզի նահանգապես Անդրեյ Վորոբյովի հաղորդմամբ՝ իրենց շրջանում ԱԹՍ-ի բեկորներից երկու մարդ է տուժել։

Հիշեցնենք, որ ռուս զինվորականներն այսօր առավոտյան Մոսկվայի մարզում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ ԱԹՍ-ների գրոհից հետո Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, սակայն այժմ օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում