Արտաքին 5 տարի առաջ - 23:07 29-08-2021

Էրդողանը ներկայացրել է նոր անօդաչու թռչող սարք՝ Bayraktar Akinci

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բանակի սպառազինության համար արտադրված հեռահար անօդաչու թռչող սարք Bayraktar Akıncı-ն ծառայության է անցել թուրքական բանակում: Դա աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքն է, որն ունակ է SOM թեւավոր հրթիռ արձակելու: Այն նաև հագեցած է ևս մի քանի տեսակի 6 հրթիռներով: Այն կարող է 24 ժամ թռչել 12 կմ բարձրության վրա:

«Այսօր մենք ցուցադրում ենք Bayraktar Akinci ծանր անօդաչու թռչող սարքը, որն աշխարհում լավագույններից մեկն է մեր բանակի զինանոցում», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան դարձել է աշխարհում երրորդ երկիրը, որն ունի նման տեխնոլոգիաներ:

Խոսելով Թեքիրդաղում ԱԹՍ-ների հանձնման արարողությանը՝ Էրդողանը նշել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը փոխել են համաշխարհային անցուդարձը: «Akinci-ի արտադրությամբ մենք հասնում ենք նոր մակարդակի: Այժմ նրանք, ովքեր ցանկանում են ինչ-որ բան անել մեր տարածաշրջանում, առաջին հերթին կնայեն դեպի Թուրքիա», - ընդգծել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»