Ներքին 3 տարի առաջ - 20:16 19-08-2023

Ընդհանուր առմամբ 2023-ին Ավանում կբարեկարգվի 11 բակային տարածք․ Տիգրան Ավինյան

Ընդհանուր առմամբ 2023-ին Ավանում կբարեկարգվի 11 բակային տարածք:

Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը․

«Ավանում ծանոթացանք իրականացված և առաջիկայում մեկնարկող բարեկարգման աշխատանքներին։

Բարեկարգման ծրագրում ընդգրկված Երևանի թիվ 51 մանկապարտեզը շրջայցի առաջին հասցեն էր։ 60-ականներին կառուցված և մինչ օրս չհիմնանորոգված մանկապարտեզը վերանորոգումից հետո ոչ միայն կունենա անվտանգ ու հարմարավետ պայմաններ, այլև 280-ի փոխարեն կընդունի անհամեմատ մեծ թվով փոքրիկների։

Նոր նախագծերի մեկնարկից բացի տարեկան նախագծերով բարեկարգված բակերի ու խաղահրապարակների թիվը Ավանում փուլ առ փուլ ավելանում է։

Վառ օրինակ է առանձնատներով առանձնացող 6-րդ թաղամասը, որն արդեն ունի հարմարվետ պուրակ ու ֆուտբոլի դաշտ։

Ընդհանուր առմամբ 2023-ին Ավանում կբարեկարգվի 11 բակային տարածք: Վերջին հինգ տարում իրականացված ու իրականացվող նախագծերի արդյունքում հարմարավետ պայմաններ կապահովվեն 24 բակերում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի