Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:20 19-08-2023

ԼՀԿ-ն ՔՊ-ի հետ կոալիցիա կկազմի՞․ Անի Սամսոնյանը խուսափեց պատասխանել

Ակնկալիքները Երևանի ավագանու ընտրություններից մեծ են։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Անի Սամսոնյանը։

«Մենք արել ենք հնարավորինս, նախ ցույց ենք տցել, թե ինչպիսին պետք է լինի Երևանի ավագանու անդամը, եղել ենք հնարավորինս բարեխիղճ, միշտ կապ ենք պահել քաղաքացիների հետ և կարծում ենք, որ մեր երևանցիներն ունեն այնքան առողջ դատողություն, ողջախոհություն, ուշադրություն, որպեսզի կարողանան գնահատել, թե Դավիթ Խաժակյանը ինչ է արել Երևանի համար»,- նշեց նա։

Հարցին՝ ինչու՞ Քաղաքացիական պայմանագրի հետ դաշինքով չեն մասնակցում, քանի որ իրենց կուսակցության նախագահը շատ հարմար պաշտոն է զբաղեցնում այս իշխանությունների մոտ, Սամսոնյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ինքնուրույն կուսակցություն է և ընտրություններին էլ ինքնուրույն է մասնակցելու։

«Մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանայինք սեփական ուժերով, սեփական օրակարգով, սեփական ընտրություններով մտնել ընտրությունների և նախընտրական պայքարի մեջ».

Ճշտող հարցին՝ եթե ՔՊ-ն բավարար ձայներ չհավաքի արդյո՞ք «Լուսավոր Հայաստանը» կոալիցիա կկազմի նրա հետ, Անի Սամսոնյանը խուսափեց պատասխանել։

Մանարամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան