Ներքին 3 տարի առաջ - 09:00 17-08-2023

ՀՀ-ում մահապատիժը «բոլոր դեպքերում» կարգելվի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու հարցը խորհրդարանում է։ Իշխանությունները սրանով պատրաստվում են Հայաստանում «բոլոեպքերում» արգելել մահապատիժը, չնայած Հայաստանը դեռ 17 տարի առաջ է միացել սույն կոնվենցիային, եւ Սահմանադրությամբ է արգելվում մահապատիժը: Կոնվենցիային կից այս արձանագրությունը որոշ վերապահումներ էր ընձեռում կոնվենցիային միացած պետություններին, որպեսզի արտակարգ դրությունների ժամանակ հնարավորություն ունենա շեղվել կոնվենցիայից։

Մասնավորապես, 15-րդ կետով սահմանվում են նման դեպքերը․ «Պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ»։

Ստորագրելով 13-րդ արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, այլեւս հնարավորություն չի ունենալու այս վերապահումներից օգտվել, եւ բոլոր դեպքերում մահապատիժը մեզանում կարգելվի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան