Ներքին 3 տարի առաջ - 20:09 16-08-2023

Էս անհեթեթությունն իրականում նիկոլապետության խայտառակ օրենքներից է․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբույան իր էջում գրել է․ «Կարդում ենք ՊՆ-ի հաղորդագրությունը.

«Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ»։

ՎԱՐԺԱԿԱՆ հավաքի մասնակիցը հեռացել է ՄԱՐՏԱԿԱՆ դիրքից։

Էս անհեթեթությունն իրականում ոչ թե ՊՆ-ի մամուլի հաղորդագրությունը գրողի գլխից է գալիս, այլ նիկոլապետության խայտառակ օրենքներից։

Օրինակ՝ այսպես կոչված, «25-օրյա ուսումնավարժական հավաքներ» կոչվածն իրականում վարժական հավաքներ չեն, այլ ընդամենը 7-օրյա թեթև պատրաստությունից հետո մարդկանց 2 շաբաթով տանում են առաջնագիծը պահելու՝ շատ լավ գիտակցելով, որ թշնամու հարձակման դեպքում այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը առաջնագիծը պահել չի կարողանալու։

Վերջում էլ կասեն. «Ըհըն, ի՞նչ աներ խեղճնիկոլը, եթե մոբը վատն էր, լավ չկռվեց, դասալքեց»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով