Ներքին 3 տարի առաջ - 15:10 16-08-2023

Պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջերմուկի մոտակայքում գտնվող կիսակառույցում

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության բացատրական աշխատանքները ցանկալի արդյունք են տալիս։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Օգոստոսի 15-ին 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Ջերմուկ քաղաքից աղբավայր տանող ճանապարհի կիսակառույց շինությունում։

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացան՝ «ՊՍՕ-1» տեսակի օպտիկական սարքով, և 7,62 մմ տրամաչափի 10 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, հակատանկային 1 նռնականետ, 1 «ՊՊ-61Բ» օպտիկական սարք, 2 «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչներով, 5 նռնակի պայթուցիչ, մետաղյա տուփեր՝ 5,45 մմ տրամաչափի՝ 366, և 7,62 մմ տրամաչափի՝ 334 փամփուշտով, 12,7 մմ տրամաչափի 2 կրակոց, ինքնաձիգի՝ 13 և «ՍՎԴ»-ի 3 դատարկ պահեստատուփեր, ինքնաձիգի պահեստատուփերի պայուսակ, սաղավարտ և զրահաբաճկոն։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան