Արտաքին 3 տարի առաջ - 12:45 16-08-2023

Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը:

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը վատթարանում է:

«Մեզ շարունակում է խորապես անհանգստացնել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը, մասնավորապես՝ առևտրային, մարդասիրական և մասնավոր մեքենաների համար։ Մարդասիրական երթևեկության նման դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ստեղծելու ջանքերը։ Եվ այսպես, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել այս միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը», - ասել է նա։

Պատելը նաև նշել է, որ օգոստոսի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում տեղի կունենան թեմայի շուրջ հետագա քննարկումներ:

«Մենք հետևողականորեն ընդգծել և կրկնել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարամյա հակամարտությունը լուծելու համար, և կարծում ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն, ի վերջո, խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ և դրական քայլ կլինի», - եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով