Ներքին 3 տարի առաջ - 11:43 16-08-2023

Տեխնիկական խնդիր է, որը կարող է առաջանալ ամեն տեղ. Oragir.News-ին թույլ չտվեցին նկարահանում իրականացնել տուն-ինտերնատում

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում խայտառակ իրավիճակ է ստեղծվել։ Երեկ Oragir.News-ին ահազանգել էր քաղաքացի՝ նշելով, որ իր հարազատը գտնվում է տուն-ինտերնատի սենյակներից մեկում, և կոյուղաջրերը լցվել են իր սենյակ, իսկ տնօրինությունը քայլեր չի ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար։

Oragir.News-ն այսօր առավոտյան այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին։

Մեզ թույլ չտվեցին մտնել ներս, իսկ փոխտնօրենը նշեց, որ տնօրենը գնացել է սոցապնախարարություն հանդիպման, բայց հավելեց, որ սենյակն արդեն մաքուր է, այսօր ևս աշխատանքներ կիրականացնեն։

Ավելի ուշ մենք զրուցեցինք նաև տնօրենի հետ։

«Երեկ ժամը 4-ի դրությամբ մեզ ահազանգել են խնդրի մասին, խնդրի լուծման ուղղությամբ մենք զանգահարել են համապատասխան ընկերության, որ զբաղվի։ Տեխնիկական խնդիր է, որը կարող է առաջանալ ամեն ժամ ամեն տեղ։

Իսկ մինչ աշխատակիցների մոտենալը ես կարգադրել եմ ուշադիր և հետևողական լինեն, մաքրեն, որպեսզի խուսափենք այլ խնդիրներից»,- նշեց տնօրենը։

Դիտարկմանը՝ տարեցները չե՞ն բողոքում հոտից և հնարավո՞ր չէր ավելի շուտ լուծել խնդիրը, վերջինս նշեց, որ վատ հոտից միշտ կարող են բողոքել, քանի որ տակդիր կրող տարեցներ կան, բացի դա խցանումը ևս բացված չէ, սպասում են աշխատակիցներին։

Նշենք, որ Oragir.News-ի նկարահանող խմբին թույլ չտվեցին նկարահանում իրականացնել շենքի ներսում՝ նշելով, որ թույլտվությունը պետք է նախարարությունը տա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ