Ներքին 3 տարի առաջ - 10:50 16-08-2023

Ծաղկաձորում ապօրինի օտարված հողատարածքը կվերադարձվի պետությանը

Գլխավոր դատախազությունը 2019-2020 թվականներին պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և այլոց, այդ թվում՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա.Դ.-ի կնոջ Զ.Գ.-ի՝ Կոտայքի մարզի սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող նշանակության շուրջ 48,5 հա ընդհանուր մակերեսով 25 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու պահանջների մասին:

Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

«Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի ապրիլի 7-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և Զ.Գ.-ի: Արդյունքում, անվավեր է ճանաչվել 2007 թվականի մայիսի 26-ի «Լոտ 26» հողամասի աճուրդը, իսկ Զ.Գ.-ն պարտավորվել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող 0,55 հա մակերեսով հողամասը:

Վճիռը բողոքարկվել է վերադաս ատյաններ. արդյունքում, Վճռաբեկ դատարանը, 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ վերահաստատել է Դատախազության և ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ վիճարկվող աճուրդն իրականացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի խախտմամբ և անփոփոխ է թողել Դատախազության հայցը բավարարելու մասին դատական ակտը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ օրինական ուժի մեջ է մտել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող 0,55 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին դատական ակտը:

2023 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ վերոնշյալ աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերից ևս 3-ը, որոնց օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի ևս 8,4 հա հողամաս:

Մնացած աճուրդներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերը դեռևս գտնվում են Հակակոռուպցիոն դատարանի վարույթում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան