Ներքին 3 տարի առաջ - 23:48 15-08-2023

Փրկեք, հոտին չենք դիմանում. կոյուղաջրերը լցվել են թիվ 1 տուն-ինտերնատ

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում խայտառակ վիճակ է, կոյուղաջրերը լցվում են հիվանդասենյակներ, սակայն տնօրենությունը որևէ քայլ չի նախաձեռնել, որպեսզի խնդրին լուծում տա:

Քիչ առաջ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասացին տուն-ինտերնատի հիվանդանոցում բուժում ստացող տարեցների հարազատները:



«Կեսօրից հետո կոյուղու հետ խնդիր է եղել, ամբողջ կեղտաջրերը լցվել են ծերանոցի հիվանդանոցի մասնաշենքի 1-ին և 2-րդ հարկերը: Զանգահարեցի ազգականիս, ասաց՝ հոտին էլ չենք դիմանում, մի բան արեք, փրկեք: Կողքից լսվում էին մյուս հիվանդների գոռոցները»,- պատմեց մեր զրուցակիցը:

Տարեց ազգականին այցելած քաղաքացիներից մեկը մեզ լուսանկարներ է ուղարկել, որտեղ երևում են հիվանդասենյակում տարածված կեղտաջրերը։

«Խնդիրը, գիտե՞ք, որն է, որ դեպքը ցերեկն է եղել, բայց տնօրենությունը փոխանակ րոպե առաջ հարցը լուծեր, ասել է՝ դիմացեք, վաղը մի բան կանենք: Ինքը կարո՞ղ է 1 րոպե այդ հոտին դիմանալ, թե՞ որ ծեր են, տուն-ինտերնատում են ապրում, պետք է նման կերպ վարվեն նրանց հետ»:

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Թիվ 1 տուն ինտերնատի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»