Մամուլ 3 տարի առաջ - 08:50 15-08-2023

Դավիթ Իշխանյանը կհանձնի՞ առաջին «քննությունը»․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Չնայած Դավիթ Իշխանյանն Արցախի խորհրդարանի նախագահ ընտրվեց քաղաքական ուժերի լայն կոնսենսուսով, սակայն Արցախի խորհրդարանական ընդդիմությունը սպասում է, թե արդյոք Իշխանյանը կհանձնի՞ առաջին «քննությունը»՝ կպարի՞ ՀՀ իշխանությունների դուդուկի տակ, թե՞ կառաջնորդվի Արցախի շահերով։

Հիշեցնենք, որ Իշխանյանն այդ պաշտոնում ընտրվեց օգոստոսի 7-ին, նրան կողմ էր ե՛ւ գործող իշխանությունը, ե՛ւ քաղաքական դաշտի մյուս դերակատարները, այդ թվում՝ նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը` բացառությամբ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի։ Իշխանյանի քվեարկության ժամանակ արձանագրված 9 «դեմ»-ն էլ, ըստ մեր աղբյուրների, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» ֆրակցիայի պատգամավորների ձայներն էին։

Արցախի մեր աղբյուրները հույս ունեն, որ ՀՀ-ից ճնշումներ չեն լինի Իշխանյանի վրա՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ սփյուռքի կառույցների մեծ դերը: Բանն այն է, որ ԱՀ-ում հենց այդ հաշվարկով են Իշխանյանին զիջել խոսնակի պաշտոնը, որ ակտիվացնեն սփյուռքի կառույցները։ Նշենք, որ Իշխանյանը Սահմանադրությամբ փաստացի երկրի երկրորդ պաշտոնն է զբաղեցնում: Բացի այդ, Արցախի Սահմանադրության համաձայն, նախագահի հնարավոր հրաժարականի կամ իր գործառույթների իրականացման անհնարինության դեպքում նախագահի պաշտոնակատար է դառնում հենց ԱԺ նախագահը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար