Ներքին 3 տարի առաջ - 09:30 15-08-2023

Շատ փորձառու վարորդ էր. ողբերգական վթարից մահացած վարորդը երկար տարիներ աշխատել է տուրիստական ընկերություններում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում` Լանջիկ գյուղի մոտ, միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մառլեն Մարգարյանն էր, ով երկար տարիներ աշխատում էր տարբեր տուրիստական ընկերություններում։ Վերջինս շատ փորձառու վարորդ էր, և նրան ճանաչողները վստահեցնում են, որ սարսափելի վթարը չէր կարող տեղի ունենալ նրա մեղավորությամբ։

Մեր տեղեկություններով՝ Մառլեն Մարգարյանը նախկինում համագործակցել է «ԱՅԲ» դպրոցի հետ և փոխադրել դպրոցի երեխաներին։

Մառլեն Մարգարյանն ամուսնացած էր և ունի երկու երեխա։

Նրան ճանաչողները փաստում են, որ վերջինս լավ անձնավորություն էր, մշտապես պարտրաստ էր բոլորին օգնել։

«Բարի․ հասնող տղա էր, ընտանիքին նվիրված, աշխատասեր։ Չենք համակերպվի նրա կորստի հետ։ Մառլեն ջան»,-մեզ հետ զրույցում ասաց նրա մտերիմներից մեկը։










Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով