Սպորտ 3 տարի առաջ - 21:07 13-08-2023

Կայացել է մրցաշար՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոս, 82 կյանքեր փրկած, լեգենդար Վահագն Թումասյանի հիշատակին

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան կազմակերպել էր ավանդական թաոլուի և սանդայի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը։

«Դինամո» մարզահամալիրում կայացած մարզական տոնը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Վահագն Թումասյանի հիշատակին։

ՀԱՈՒՖ նախագահ Ռուստամ Ալավերդյանի հրավերով մրցաշարի ներկա էին գտնվել մարտական ուղի անցած զինվորականներ, անվանի հյուրեր։ Հատկանշական է, որ հյուրերի թվում էր նաև ֆեդերացիայի նախկին նախագահ Տիգրան Չոբանյանը։

ՀԱՈՒՖ անդամները, մրցավարները, մարզիչները կրում էին Վահագն Թումասյանի պատկերով շապիկներ։

Կարևոր է, որ ավանդական թաոլուի և սանդայի Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունը անցկացվում էր առաջին անգամ և մարզական տեսանկյունից այն նույնպես մեծ նշանակություն ունեցավ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում