Ներքին 3 տարի առաջ - 09:17 13-08-2023

Երևանում 23-ամյա վարորդը Volkswagen-ով Գրողների միության շենքի դիմաց բախվել է կայանված Mitsubishi-ին. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաներում Շիրակի մարզի բնակիչ, 23-ամյա Էդմոնդ Հ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Գրողների միության շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Անդրանիկ Հ.-ին պատկանող կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Volkswagen-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան