Ներքին 3 տարի առաջ - 14:35 12-08-2023

Սեյրան Օհանյանը միջազգային կառույցներին կոչ է անում ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա

«Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը խմբակցության անունից նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության նախագահներին, Եվրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի կողմից պետական ահաբեկչության հետեւանքով ստեղծված օրհասական իրավիճակը․ ուշաթափություններ ժամեր տևող հացի հերթերում, թերսնման պատճառով հղիության արհեստական ընդհատումների շեշտակի աճ և այլն։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Սեյրան Օհանյանը նաև ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի գործողությունները Բերձորի (Լաչինի) միջանցքում ցեղասպանություն են։ (Առանձին շնորհակալական նամակ է հասցեագրվել նաեւ Լուիս Օկամպոյին՝ նման օբյեկտիվ եզրակացության համար)։

«Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ցեղասպան քաղաքականությունն ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը որևէ կերպ չի կարող երաշխավորվել, եթե Ադրբեջանն իր իշխանությունը հաստատի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասված է Սեյրան Օհանյանի նամակում։

Նա նաև կոչ է արել ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերադառնա ԵԱՀԿ կողմից մշակված սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։

Հիշեցնենք, որ խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին «Հայաստան» խմբակցության ղեկավարը նամակներ է ուղարկել նաև, երբ ապօրինաբար առևանգվել էր Վագիֆ Խաչատրյանը։
Իրենց գործընկերներին նույնաբովանդակ նամակներ են ուղարկել «Հայաստան» խմբակցության այլ պատգամավորներ եւս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով