Ներքին 3 տարի առաջ - 15:10 12-08-2023

Սպասարկումն իրականացնում են համատիրությունները. քաղաքապետարանը հրաժարվում է պատասխանատվությունից

«Վերելակները՝ որպես ընդհանուր բաժնային սեփականություն, բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքով պատկանում են բնակիչներին։

Այս դեպքի հետ կապված Երևանի քաղաքապետարանը որևէ գործառույթ կամ թերացում չէր կարող ունենալ, քանի որ վերելակների սպասարկումն իրականացնում են համատիրությունները՝ ըստ շենքերի»,- այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ պատասխանելով Երևանում տեղի ունեցած ահասարսուռ միջադեպի մասին հարցին։

Դժբախտ պատահարներից խուսափելու համար վերահսկողությունը պետք է իրականացվեր Ներքին գործերի նախարարության տեխանվտանգության ՊՕԱԿ-ի և տեսչական մարմնի կողմից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 82-ամյա կինը ընկել է վերելակի խցիկի վրա. միայն մեկ օր անց են նրա դին հայտնաբերել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ