Արտաքին 3 տարի առաջ - 15:10 11-08-2023

Ռուսական ՀՕՊ-ը Մոսկվայի երկնքում երկու ԱԹՍ է ոչնչացրել. Մոսկվան մեղադրում է Կիևին

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, բեկորներն ընկել են Կարամիշևսկայա ամբարտակի տարածքում։ Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Անօդաչուի՝ քաղաքի վրայով անցնելու փորձ է արվել: ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում այն վերացվել է: Կարամիշևսկայա ամբարտակի տարածքում բեկորներ ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել»,- իր տելեգրամյան ալիքում գրել է նա։

Վերջինս նշել է, որ դեպքը լուրջ վնասների չի հանգեցրել, տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին պարզաբանել է, որ տեղի ունեցածը Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքով Մոսկվայի տարածքում գտնվող օբյեկտի վրա հարձակվելու փորձ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող