Ներքին 3 տարի առաջ - 13:40 11-08-2023

Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց այցելել երկրի տարբեր հատվածներ և շփվել մարդկանց հետ

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մերթընդմերթ աշխատել աշխատասենյակներից դուրս և առանց նախապես պլանավորված ծրագրի, ոչ պաշտոնական այցելություններ կազմակերպել երկրի տարբեր բնակավայրեր և շփվել մարդկանց հետ։ Այս մասին Փաշինյանն ասաց կառավարության հերթական նիստի ժամանակ։

«Հորդորում եմ, որ մեր պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ ուղղակի առանց ծրագրի վեր կենան ու մտնեն բակեր, մարդկանց հետ խոսեն, որովհետև այնքան հարցեր ի հայտ կգան, որոնք այլ խողովակով դուք չեք գտնի, ոչ մի պաշտոնական այցի ընթացքում դուք չեք տեսնի։

Խնդրում եմ և հորդորում եմ, աշխատանքային օրը կարելի է օգտագործել և աշխատել աշխատասենյակից դուրս՝ ոչ պաշտոնական հագուստով, լրիվ ազատ ռեժիմով, շփվել մարդկանց հետ, մտնել այնտեղ, որտեղ ոչ մեկ չի սպասում ձեզ, չմտնել այնտեղ, որտեղ մեկ տարի է սպասում են և պատրաստվում են»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան