Արտաքին 3 տարի առաջ - 12:50 11-08-2023

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով շենք է փլուզվել. կան վիրավորներ

Թուրքիայի Մալաթիա նահանգում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել՝ 5.3 մագնիտուդ ուժգնությամբ (մոտ 6,5-7 բալ)։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։

Հաղորդվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են այն շրջաններում, որոնք տուժել էին փետրվարին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից՝ Մարաշում, Ադըյամանում և Այնթափում։

Նախնական տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով որոշ շինություններ լրջորեն վնասվել են։ Մալաթիա նահանգում լքված շենք է փլուզվել։ Մի քանի մարդ վիրավորվել է։

Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ սարսափած դուրս վազում շինություններից և ինչպես են ցնցվում շենքերի պատերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով