Ներքին 3 տարի առաջ - 18:25 10-08-2023

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել իր առաքելությունը մեր երկրում ավարտող ԵՄ դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի, հատկապես՝ հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման, իրականացվող բարեփոխումների նպաստման գործում ներդրած ջանքերի համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ կատարել եք Ձեր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում: Իրականում հսկայական աշխատանք եք կատարել և այստեղ Ձեր անձնական ներդրումը մեծ է: Շատ ծրագրեր, որոնք սկսվել են կամ արդեն իրականություն են դարձել Ձեր նախաձեռնությունների շնորհիվ են: Վստահ եմ, որ Ձեր սկսած գործերը շարունակական կլինեն, որովհետև դրանք իրականում Հայաստանի զարգացման համար մեծ դեր ու նշանակություն ունեն»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Անդրեա Վիկտորինին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար:

«Կարծում եմ, որ այս ամենը հնարավոր եղավ իրականացնել համատեղ ջանքերի շնորհիվ: Սա լավ համագործակցություն էր Հայաստանի կառավարության, շահագրգիռ կողմերի, քաղաքացիական հասարակության, Եվրոպական միության պատվիրակության, այնտեղ աշխատող մեր գործընկերների միջև: Կարծում եմ, որ միասին մենք կարողացանք հաղթահարել շատ դժվարին շրջանը»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության օրակարգի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ և առաջիկայում նախատեսված տարբեր ծրագրերի իրականացման գործընթացին և գրանցված արդյունքներին:

Երկուստեք շեշտվել է Եվրամիության կարևոր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, շարունակական բարեփոխումների իրականացման գործում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում