Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:57 10-08-2023

ՀՀ-ի վերջնական քայքայումը Նիկոլ Փաշինյանը պետք է ավարտին հասցնի․ Աննա Մկրտչյան

Այս դատական գործի ամեն մի նիստը յուրօրինակ հակաթույն է, այսօր է Սերժ Սարգսյանն այդ հակաթույնի վերջին դոզան մատուցեց՝ ցույց տալով, թե ինչքան սնանկ են Նիկոլի կողմից հեղինակազրկված, անդեմ, անկարծիք իրավապահ համակարգի մնացուկները, որոնք իրենց ամեն ինչով փորձում են ընդամենն ինչ-որ կարկատաններ ստեղծել Նիկոլի կողմից հրահանգավորումներ ստանալու փաստով։ Այս մասին այսօր Սերժ Սարգսանի հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Մկրտչյանը։

«Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների ամեն հաջորդ տարին հանցագործությունների թվաքանակն աճել է, դրա հետ մեկտեղ աճել է ծանր հանցագործությունների թիվը։ Բայց դրա հետ մեկտեղ բացահայտումները իրավապահ համակարգի կողմից որևէ կերպ ցուցանիշներով չեն բարելավում։ Հայաստանի իրավապահ համակարգն ունի 2 տարբերակ, մեկը՝ գնա հանցագործությունների բացահայտման հետևից, մյուս կողմից՝ պիտի Նիկոլ Փաշինյանի հրահանգները իրականացնեն։ Ակնհայտ է, որ այս 2 տարբերակները համատեղել հնարավոր չէ, ու իրենք առաջնահերթությունը, ցավոք սրտի, տվել են Նիկո Փաշինյանի հրահանգների կատարմանը։ Սրանում է խնդիրը, որ ՀՀ իրավապահ համակարգի հեղինակազրկումն օրեցօր ավելի է ընդգծվում»։

Աննա Մկրտչյանի խոսքով ՀՀ-ում դատարան հասնում են գործերը, որոնք խիստ քաղաքական են, որովհետև ՀՀ-ի վերջնական քայքայումը Նիկոլ Փաշինյանը պետք է ավարտին հասցնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով