Ներքին 3 տարի առաջ - 17:50 10-08-2023

Բերձորի միջանցքի անցակետում որևէ ռուս հրամանատար չկար․ Կոռնիձորում ենք, չենք նահանջելու

Հակարիի կամուրջ մեկնած «Խաչակիրների» մոտ 150 անդամներն այս պահին Կոռնիձորից քիչ հեռավորության վրա են ։

«Մենք Եռաբլուրի երդումը պահում ենք ու հետնահանջ չունենք, բայց լիքը մարդիկ, որ հետ են նահանջել, իմ մասին չար բաներ են խոսում, բայց դրանով ինձ ավելի են ուժեղացնում։ Այս պահին մենք դեռ միավորվում ենք, մեզ շատերն են այս ընթացքում միացել։ Մենք չենք նահանջելու, հետ չենք վերադառնալու, քանի դեռ մեր պահանջը չի կատարվել՝ հումանիտար բեռներով բեռնված բեռնատարները չեն հասել Արցախ»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

Նա նշեց, որ «Խաչակիրները» փորձել են հատել հայկական անցակետը։ «Ես միակ մարդն եմ, ում համար բացել են դարպասները ու ես իջել եմ ներքև, հասել եմ մեր վերջին անցակետ, որը գտնվում է ռուսական անցակետի հարևանությամբ։ Ռուսներին ասացի, որ ուզում եմ հրամանատարների հետ խոսել, բայց հրամանատար չի եղել, որպեսզի հանդիպենք ու զրուցենք։ Ասացին՝ առաջկա օրերին հրամատար չի լինելու։ Բայց մենք չենք նահանջելու, անտառնում ենք, հողերի մեջ քնում ենք, հողերի մեջ հաց ենք ուտում, բայց այստեղից չենք հեռանա»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»