Ներքին 3 տարի առաջ - 17:20 10-08-2023

Քաղաքապետարանը կրակոցի վարկածը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Երևանի 18 համարի երթուղային ավտոբուսի վարորդն այսօր՝ օգոստոսի 10-ին, 13։15-ին ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ենթադրաբար կրակել են իր վարած 18 համարի ավտոբուսի վրա։

Դեպքի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով նշել է, որ դեռ պարզ չի, թե ինչ հանգամանքներում է վնասվել մեքենայի ապակին։

«Մենք դիմել ենք ոստիկանություն, որպեսզի պարզվեն դեպքի հանգամանքները։ Քննությունը իրականացնելուց հետո կարող ենք հստակ տեղեկություն տալ՝ կրակոց է եղե՞լ, քա՞ր է դիպչել, թե՞ այլ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել։ Կրակոցի վարկածը ո՛չ հերքում ենք, ո՛չ հաստատում»,- ասել է նա։

Ավելի վաղ լուր էր տարածվել, թե ավտոբուսի ուղևորներն ու վարորդը ուժեղ ձայն են լսել, որից հետո մեքենայի ապակիները փշրվել են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան