Ներքին 3 տարի առաջ - 17:40 09-08-2023

Արարատ Միրզոյանն Իսպանիայի և Հունաստանի ԱԳ նախարարներին ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Իսպանիայի եւ Հունաստանի գործընկերների հետ հեռախոսով քննարկել է հումանիտար ճգմաժամն Արցախում։ Այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

Արարատ Միրզոյանի խսքով՝ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա ներկայացրել է շարունակվող հումանիտար ճգնաժամն Արցախում եւ դրա ահավոր հետեւանքները բնակչության համար, ներառյալ 30 հազար երեխաները, 20 հազար տարեցները եւ 9 հազար սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ։

«Ընդգծվել է Ադրբեջանի կողմից շրջափակումը լրիվ հանելու անհրաժեշտությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը։
Իր մյուս գրառմամբ նա տեղեկացրել է հույն գործընկերոջ՝ Գիորգիոս Գերապետրիտիսի հետ զրույցի մասին։

Բարձր գնահատելով միջազգային գործընկերների հասցեական կոչերը՝ նա ընդգծել է կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը Միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ իրագործելու համար, որն Ադրբեջանը շրջափակել է մոտ 8 ամիս, եւ դադարեցնելու համար Արցախի լիակատար պաշարումը, նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան