Ներքին 3 տարի առաջ - 15:30 09-08-2023

Չեղարկել սկանդալային սատանիստի համերգը Երևանում. ստորագրահավաք է սկսվել

form.jotform.com կայքում մի խումբ քաղաքացներ ստորագրահավաք են սկսել, որով առաջարկում են միանալ ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղվելիք հանցագործության մասին հաղորդմանը՝ քրեական վարույթ նախաձեռնելու և Իլյա Պռուսիկինին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու կապակցությամբ:

Հաղորդման տեքստում մասնավորապես նշված է՝ «Սկանդալներով ու աղմկահարույց պատմություններով հայտնի ռուսական «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինը 2023թ. օգոստոսի 12-ին պատրաստվում է համերգ տալ Երևանում՝ Շէնէում։

Այս երգչի ժամանումը դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում։ Մարդիկ պահանջում են չեղարկել համերգը, կամ բոյկոտել խմբին, որի երգերում հակաքրիստոնեական ու հակաբարոյական նորմերի պակաս չկա։

Մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը Իլյա Պրուսիկինը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները:

Ստորագրահավաքի տեսքտում նշվում է նաև, որ Իլյա Պրուսիկինի պահվածքը, տեսահոլովակները աչքի են ընկնում անթաքույց այլասերվածության, սրբապղծության, գռեհկության հատկանիշներով, իսկ երգերի բառերը պարունակում են հայհոյանքներ, պղծության քարոզ, ինչը սպառնալիք է ներկայացնում մարդկանց՝ հատկապես երիտասարդությանը հոգևոր անվտանգության տեսանկյունից» ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ