Ներքին 3 տարի առաջ - 09:30 09-08-2023

Իշխանությունը լրտես էր գործուղել «Խաչակիրների» մոտ

Երեկ վաղ առավոտից Կառավարության շենքի մոտ հավաքված «Խաչակիրներ» ջոկատի անդամների գործողություններին ավելի մոտիկից ծանոթ լինելու նպատակով իշխանությունն իր սուրհանդակներից մեկին գործուղել էր «դեպքի վայր»:

Խոսքը Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագու, 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին Փաշինյանի հետ բոլոր մարզերն ու համայնքները ոտատակ տված, Իջևանի բնակիչ Մանվել Սարգաթյանի մասին է, որը երեկ մինչև ուշ երեկո ոչ մի տեղ չէր հեռանում «Խաչակիրներից»:

Oragir.News-ը Փաշինյանի աջակից Մանվել Սարգաթյանին նախ ֆիքսել է Հանրապետության հրապարակի «Հայփոստ»-ի մասնաճյուղի դիմաց՝ նստարանաին նստած, այնուհետև, երբ որևէ հատվածում ակտիվ խոսակցություններ, քննարկումներ էին գնում, իշխանության սուրհանդակը շտապում էր դեպի հավաքվածները, որպեսզի լսեր, թե ինչ են պլանավորում ազատամարտիկները:

Ի դեպ, իշխանության սուրհանդակը լուռ հետևում էր նաև ոստիկանության աշխատակիցների քայլերին, ըստ երևույթին՝ ղեկավար կազմին փոխանցելու նպատակով:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»