Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:37 08-08-2023

Ես չեմ կարծում, որ այսօր շոուների ժամանակն է․ Մանե Թանդիլյան

«Ես դրական եմ գնահատում նախաձեռնությունը Հայկ Մարությանի մասնակցության, և ընդհանրապես, ինչքան մասնակցությունը շատ լինի, այնքան երևանցիները ընտրության հնարավորություն կունենան, և ինչքան որ առաջարկը լինի որակով և արժեքավոր, այնքան մենք հնարավորություն կունենանք Երևանում իշխանափոխություն իրականացնել այլ ուժերի միջոցով»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը։

Լրագրողի հարցին ի պատասխան Մանե Թանդիլյանը շեշտեց, որ մտահոգություն չունի, թե ընտրապայքարը կընթանա Հայկ Մարությանի և Տիգրան Ավինյանի միջև, և իրենք դուրս կմղվեն ընտրապայքարից։

«Մենք պիտի տեսնենք, թե ինչպես է երևանցին քվեարկել, և երևանցու քվեից ելնելով՝ մենք կկայացնենք որոշում։ Այս պահին մենք աշխատում ենք մաքսիմալ թափանցիկ և անկեղծ երևանցիներին ներկայացնել, թե մենք ինչ ենք ուզում, որպեսզի ստանանք նրանց վստահության քվեն և ընտրություններից հետո այլ քննարկումներ չունենանք»,- ասաց Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով հնարավոր դաշինքների ստեղծման հարցին։

Թանդիլյանը շեշտեց․ «Ես չեմ կարծում, որ այսօր շոուների ժամանակն է։ Ես հավատում եմ, որ այսօր մեր ժողովուրդը լիարժեք գիտակցում է պահի վճռականությունը, լիարժեք գիտակցում է իր ընտրության նշանակությունը և դրա հետևանքը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով