Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:15 08-08-2023

Ո՞վ է ասում՝ կռվող տղաները դուխից ընկել են, կռվող տղաները մինչև հիմա կանգնած են․ Գևորգ Նահապետյան

Մեր այստեղ գտնվելու նպատակը ոչ հեղաշրջում անելն է, ոչ քաղաքական դաշտում երեւալը, մենք կռվող տղաներ ենք, քաղաքականությամբ չենք զբաղվում, մերը խրամատն է, հրետանին է։ Այս մասին այսօր կառավարության դիմաց ազատամարտիկների հանրահավաքի ժամանակ ասաց «Խաչակիրների» հրամատարների տեղակալ, փոխգնդապետ Գևորգ Նահապետյանը։

«Մեր այստեղ հավաքվելու միակ նպատակն այն է, որ այդ 400 տոննա սնունդը, որը հիմա կանգնած է ճանապարհներին ու փչանում է, հասնի Արցախ։ Նախկինում թույլ ենք տվել, որ մեզ ցեղասպանեն, 21-րդ դարում չպետք է թույլ տանք, որ մեր Արցախի երեխաներին ցեղասպանեն։ Այդ երեխեքը սովից մահանում են, իսկ մենք հայ ենք, այսօր Արցախի երեխաները սովից կմահանա, վաղը Սյոնիքինը, մյուս օրը՝ Երասխինն ու Երևանինը։ Թող յուրաքանչյուր հայ մարդ իրեն հարց տա՝ արդյոք այնտեղի երեխաներն իրենն են, թե՞ չէ։ Մենք բոլոր այստեղ կանգնածներս մտածում ենք, որ Արցախի երեխաները մերն են։ Մեր պահանջը միայն դա է, բացեն ճանապարհը, և այդ սնունդը հասնի երեխաներին։ Իսկ եթե իրենք ի վիճակի չեն դա անելու, թող հնարավորություն ընձեռեն, մենք կռված տղաներով ի վիճակի ենք համախմբվել, մեզ համար ընտրել հրամանատար, և շատ կարճ ժամանակում այդ անցագրային կետն այնտեղ չի լինի։ Չպետք է հույսներս դնենք գերտերությունների վրա, ամեն մեկն իր շահն է տանում, այսօր մենք պետք է փրկենք մեր երխեքին։ Ո՞վ է ասում՝ կռվող տղաները դուխից ընկել են, կռվող տղաները մինչև հիմա կանգնած են, անհնարին ոչինչ չկա։ 1993 թվականին մեր մեծերը ոչինչ չունեին, բայց մենք փառահեղ հաղթանակ կերտեցինք, որովհետև համախմբվեցինք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով