Ներքին 3 տարի առաջ - 16:45 07-08-2023

Արցախում ռուս խաղաղապահները հրաժարվել են ուղեկցել խաղաղ բնակիչների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ավտոերթի մասնակցող փոխադրամիջոցների ուղեկցում, ինչպես նաև տարատեսակ ակցիաների և հանրահավաքների անցկացման անվտանգության ապահովում նախատեսված չէ:

Այս մասին ասված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի տեղակալ Ի. Սազոնովի նամակում, որն ուղարկվել է «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժում» նախաձեռնության հեղինակներից Արթուր Օսիպյանի նամակին ի պատասխան:

Նշենք, որ հանրային գործիչը մտադիր է Ստեփանակետրից խաղաղ ավտոերթ կազմակերպել դեպի Հակարիի կամուրջ, որտեղ Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել: Երթի կազմակերպչական աշխատանքների իրականացման համար ստեղծվել է «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժում»-ը։

Օսիպյանը խաղաղապահների հրամանատարությունից ստացած պատասխանը, ինչպես նաև իր ուղարկած նամակը հրապարակել է ֆեյսբուքյան էջում:

Հայտնի է, որ Օսիպյանը, դիմելով Լենցովին, հետաքրքրվել էր՝ արդյոք խաղաղապահները պատրաստ են ուղեկցել մինչև Հակարիի կամուրջ խաղաղ բնակիչների ավտոերթն ու ապահովել մարդկանց անվտանգությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով