Ներքին 3 տարի առաջ - 20:25 06-08-2023

31 տարի շարունակ ցանկացած նախորդ իշխանություն որպես ժառանգություն հաջորդին է փոխանցել Արծվաշենի հանդեպ բացասական վերաբերմունքը․ Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2 օր անց լրանալու է Արծվաշենի անկման 31-րդ տարին:

Ինչու՞ կորցրեցինք Արծվաշենը և կա՞ արդյոք այն վերադարձնելու հնարավորություն:

Տեր-Պետրոսյան Լևոնն ասում է, որ փոխանակել է (՞) Արծվաշենը:

Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժն Արծվաշենի վերաբերյալ ոչինչ չեն ասել, տպավորություն ստեղծելով, որ ՀՀ-ն այդպիսի տարածք չի էլ ունեցել:

Փաշինյան Նիկոլն արծվաշենցիներին «չուզող, չուզող հարևաններ» անվանեց:

Սա նշանակում է, որ 31 տարի շարունակ ցանկացած նախորդ իշխանություն որպես ժառանգություն հաջորդին է փոխանցել Արծվաշենի հանդեպ բացասական վերաբերմունքը:

Իսկ ի՞նչ հանցանք են գործել արծվաշենցիները: Դավաճա՞ն են, մարդասպա՞ն են, ահաբեկի՞չ են: Արծվաշենցիների միակ հանցանքն այն է, որ նրանք դժբախտություն են ունեցել ծնվել և ապրել մի պետությունում, որը փաստացի հրաժարվել է իր միջազգայնորեն ճանաչված տարածքից: 1992թ արծվաշենցիների բախտը չբերեց: Նրանց տեղում կարող էին հայտնվել սյունեցիները, տավուշցիները, լոռեցիները կամ երևանցիները, քանզի, եթե պետության ղեկավարն անպատիժ հայտարարում է պետական տարածքի փոխանակման վերաբերյալ, ապա ի՞նչ տարբերություն, թե հատկապես որ տարածքի մասին է խոսքը: Կարող էր, չէ՞, Նոյեմբերյանը փոխանակել: Կամ՝ եթե պետության ղեկավարն իր քաղաքացիներին «չուզող, չուզող հարևաններ» է անվանում, ապա ի՞նչ տարբերություն, թե ու՞մ է ուղղված այդ բառերը՝ երևանցու՞ն, թե՞ կապանցուն: Կարծում եմ՝ տարբերություն չկա և, ըստ այդմ, փոխանակելով Արծվաշենը, Տեր-Պետրոսյան Լևոնը Վանաձորն է փոխանակել, 20 տարի շարունակ անտեսելով Արծվաշենը, Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժը ողջ Հայաստանն էին անտեսում, իսկ Փաշինյան Նիկոլի համար մենք բոլորս ենք «չուզող, չուզող հարևաններ»:

Եվ, երբ գյումրեցին, գավառցին և երևանցին հասկանան, որ Գյումրիի, Գավառի և Երևանի միջև տարբերություն չկա, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, որ մենք չենք փոխանակվում, չենք անտեսվում, մեր երկրում «չուզող, չուզող հարևաններ» չենք, որ Գորիսը և Բագրատաշենը մեր տան մի մասն են, ապա Արծվաշենը կվերադարձնենք:

Ե՞րբ դա կլինի: Չգիտեմ: Եթե այսօրվանից երեխաների դաստիարակությամբ զբաղվենք, ապա մի քանի սերունդ հետո կհաջողենք»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում