Ներքին 3 տարի առաջ - 11:59 06-08-2023

Պետության առաջին խնդիրն է իրավիճակը դարձնել հնարավորինս կառավարելի․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որքան էլ բարդ լինի, Արցախում պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել` դրանից բխող քայլերի հաջորդականության սահմանմամբ:

Բացի ամենօրյա ռեժիմով առաջ եկող խնդիրներին լուծումներ փնտրելուց, ինչքան էլ ծանր լինի, պետք է կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով խնդիրներն ըստ առաջնահերթությունների սահմանել ու տեսակավորել:

Ես չեմ ուզում ասել, որ սա հեշտ լուծվող կամ պլանավորվող գործողությունների և միջոցառումների ցանկ է ենթադրում, բայց եթե իշխանություն ես ստանձնել, ապա պարտավոր ես այն իրացնել` լինի խաղաղ, թե պատերազմական իրավիճակ:

Եթե Արցախում իշխանությունը լուծում չի տեսնում կամ իր ներսում արդեն հանձնվել է, ապա չի նշանակում, որ գործընթացները պետք է իներցիոն հուն մղի:

Կրկնում եմ` որքան էլ դաժան լինի իրականությունը, մեկ է` պետության առաջին խնդիրն է իրավիճակը դարձնել հնարավորինս կառավարելի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան