Ներքին 3 տարի առաջ - 17:55 04-08-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց դեսպանին հայ ժողովրդին մատուցած ծառայության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերի համար։ Նորին Սրբությունը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, ծավալապաշտական նկրտումներին, ինչպես նաև վերջինիս կողմից ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի՝ Բերձորի միջանցքի արգելափակումը վերացնելու որոշման անտեսմանը և Կարմիր Խաչի հումանիտար առաքելության իրագործման խոչընդոտմանը, կարևոր նկատեց ԵՄ և միջազգային կառույցների կողմից առավել խիստ միջոցների գործադրումը՝ զսպելու Ադրբեջանի նմանօրինակ դատապարտելի գործողությունները։ Ըստ Վեհափառ Հայրապետի՝ այս իրողությունը ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում և պետք է հարգվի արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Հայոց Հովվապետը ողջունեց նաև Եվրոպական Միության կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում ծավալած իր գործունեությունը՝ մասնավոր անդրադարձ կատարելով անվտանգային, մարդասիրական, սոցիալական ու կրթական ոլորտներում պատվիրակության գործադրած ջանքերին։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությանը, քննարկեցին Արցախում ստեղծված հումանիտար աղետի և Հայաստանում ու Արցախում առկա անվտանգային խնդիրների հաղթահարման ուղիները»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում