Սպորտ 3 տարի առաջ - 11:45 03-08-2023

​​​​​​​Ղեկավարի բազկաթոռին՝ սոխի գլուխն էլ իրեն մեծ միրգ է կարծում․ Հովհաննես Պողոսյանը՝ Արմեն Նիկողոսյանի հարցազրույցի մասին

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հարցազրույցը դարձյալ սրել է իրավիճակը։ ՀՖՖ պաշտոնյաները, կարծես, չգիտեն՝ երբ արտահայտեն իրենց սադրիչ մտքերը։

Եղիշե Մելիքյանն անգամ կարևորագույն հանդիպման նախախաղային ասուլիսում անդրադարձավ ՀՖՖ փոխնախագահի խոսքերին։

Oragir.News-ը այս ամենի հարցով լսել է ԽՍՀՄ հավաքականի և Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանի կարծիքը․

«Այսօր մեր ակումբները կշարունակեն պայքարը ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։ Ինչ խոսք, մեր որոշ ակումբների սպասում է աներևակայելի ծանր պայքար իրենց տեղը եվրոպական արևի տակ պահելու համար և այս վիճակում տարակուսելի է ՀՖՖ ղեկավար պաշտոնում հայտնված պրոֆեսիոնալ բանսարկուի պահվածքը։

Ոչ մի կերպ չես կարողանում առանց էմոցիաների կարդաս դրա հարցազրույցն ու չնկատելու տաս այդ ոչնչության ամբարտավանության գերադրական աստիճանը։ Տո այ փոշու մանրահատիկ, երևի քեզ թվում է, որ ծակ կոշիկներով Երևանի փողոցները չափչփելուց հետո դավաճանական կախարդական փայտիկի ուժով ծառայողական մեքենայի նստարանին հայտնվելով ֆուտբոլային մեծ ֆիգուր դարձա՞ր ու կարող ես հայկական ակումբների հետ արդեն խոսես ինչպես ցանկանում ես»,- ասաց Պողոսյանը։

Ղեկավարի բազկաթոռին՝ սոխի գլուխն էլ իրեն մեծ միրգ է կարծում, բայց կարծելը իրականություն երբեք չի կարող դառնալ և դու ինչպիսի նեխած սոխի գլուխ եղել ես ֆուտբոլում, այնպիսին էլ մնացել ես, անկախ կոստյումիդ գնի աճից ու նոր կոշիկներիցդ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով