Ներքին 3 տարի առաջ - 21:00 02-08-2023

Հայաստանյան քաղաքական դաշտը համապարփակ լյուստրացիայի ենթարկվեց․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանյան քաղաքական դաշտը համապարփակ լյուստրացիայի ենթարկվեց:

Արցախի հետագա գոյությունը կասկածի տակ է: Շուրջ 35 տարվա հայաստանյան քաղաքական էլիտան լուռ է: Տեսանելի կամ հանրայնորեն ընկալելի ծավալվող գործունեություն չկա: Տպավորություն է, որ բոլորը «զանգի են սպասում»: Զանգող չկա: Զանգերը վերահասցեագրվել են Փաշինյան Նիկոլին: Դա նշանակում է, որ 35 տարի շարունակ մեզ ավանակի տեղ էին դնում: Պարզվեց, որ առանց զանգի էլիտան փուչ է, այն իրականում չկա: Փուչ են նրանք, որոնք 35 տարի անընդմեջ միմյանց փոխարինելով, Արցախի դրոշի ներքո ներքո նախագահ և պատգամավոր էին ընտրվում, վարչապետ, նախարար, համատիրության կառավարիչ կամ մաքսատան տեսուչ էին նշանակվում: Փուչ են նաև վերջիններիս ղեկավարած կուսակցությունները: Փաստորեն, առանց զանգի և դաբրոյի մեր երկրում քաղաքական էլիտա չկա: «Զանգողը» Փաշինյան Նիկոլի միջոցով կամ վերջինիս հետ միասին Հայաստանում լյուստրացիա իրականացրեց:

Մեծ հաշվով, լյուստրացիան վատ բան չէ: Վատն այն է, որ լյուստրացիայի գինն Արցախն է:

Ամեն դեպքում, նկատի ունենալով լյուստրացիայի արդյունքները դեռ հնարավորություն ունենք պետականությունը փրկել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող