Ներքին 3 տարի առաջ - 19:19 02-08-2023

Կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու անապահովության գնահատման ոլորտում ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները։

Նախարար Մկրտչյանն ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումների անհրաժեշտությունը և նշել, որ այսօրինակ հանդիպումները կարող են կարևոր ներդրում ունենալ նախատեսվող բարեփոխումների գործընթացում։

Անդրադառնալով ընտանիքների անապահովության գնահատման ոլորտում նախատեսվող փոփոխություններին՝ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն անդրադարձել է դրանց նպատակներին, դրանց իրականացման ժամկետներին, ընթացակարգերին և այլն։ Նախարարի տեղակալը նշել է, որ յուրաքանչյուր փոփոխություն ուղղված է ծայրահեղ աղքատ ընտանիքների աղքատության շեմի հաղթահարմանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների անդամների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված արդյունավետ ծրագրերի դերը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան