Ներքին 3 տարի առաջ - 10:30 02-08-2023

Լիբանանահայ Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան արգելվել է. նա հացադուլ կհայտարարի

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանն ու Արգիշտի Գևորգյանը գիշերը եղել են «Զվարթնոց» օդանավակայանում հերթական ահազանգի հետքերով։ Պարզվել է` արգելվել է հերթական հայ մարդու մուտքը Հայաստան։ Լիբանանահայ Արենի Մարկոսյանին գիշերվա դրությամբ արդեն 12 ժամից ավելի թույլ չեն տալիս մտնել երկիր։

Լրագրող Հասմիկ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Արենի Մարկոսյանը օդանավակայանը լքել չի պատրաստվում։ Վերջինս հացադուլ կհայտարարի հենց օդանավակայանում։

«Կարող ենք փաստել, որ Հայաստանի դռները փակվում են հայերի առաջ ու լայնորեն բացվում թշնամիների առաջ»,- օդանավակայնից կատարած ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Քրիստինե Վարդանյանը։

Ավելի ուշ Արենի Մարկոսյանը տեսանյութ է հրապարակել, որում իր հետ կապված միջադեպի վերաբերյալ մանրամասներ է հայտնել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով