Ներքին 3 տարի առաջ - 18:37 01-08-2023

Ստացել եմ քննիչի գրությունը. քրեական վարույթում չկա որևէ ցուցմունք Արմեն Աշոտյանի դեմ․ փաստաբան

Թեպետ անիմաստ է ապացուցել ակնհայտ բաները, սակայն կրկին մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և հետապնդվում է վարչապետի աթոռին հայտնված կապիտուլյանտի ուղիղ ցուցումով: Այս մասին գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Դեռևս անցյալ տարվա դեկտեմբեր ամսից պահանջում եմ քննիչից իրականացնել Արմեն Աշոտյանի առերեսումները իր դեմ վկայած անձանց հետ: Քննիչը իմ այդ միջնորդությունը մերժում է, պատճառաբանելով, որ դա իր որոշելիքն է, թե երբ իրականացնի առերեսումները:

Մի քանի օր առաջ կրկին միջնորդել եմ իրականացնել այդ առերեսումները, ներառելով նաև այն անձանց, ում վրա, ըստ քննիչի և կոռուպցիոն դատարանների, Արմենը ներազդել է և այդպիսով խախտել նախորդ խափանման միջոցի պայմանները:

Այսօր ստացել եմ քննիչի գրությունը, որ իմ միջնորդությունը թողնվում է առանց քննության, քանի որ անցյալ տարի դեկտեմբերին այդ հարցի շուրջ կայացվել է մերժման որոշում: Եվ ոչ մի խոսք այն մասին, որ միջնորդության մեջ նշվել է նոր հանգամանք՝ առերեսել այն մարդկանց հետ, ում վրա իբր Ա.Աշոտյանը ներազդել է, այն էլ՝ ապօրինաբար, և այդ պատճառով կալանավորվել:

Քննիչի գրությունից հետևում է մի բան՝ քրեական վարույթում չկա (վստահ եմ՝ չի էլ կարող լինել) որևէ ցուցմունք Արմենի դեմ և առհասարակ՝ որևէ մեղադրող ապացույց»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով