Ներքին 3 տարի առաջ - 16:12 31-07-2023

Քանի դեռ Երևանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիների հովանավորումից, Բաքու-Ստեփանակերտ հանդիպում չի կայանա

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ քաղաքացու անձնագրում գրված է, որ «անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունն է»:

Շուրջ 120 000 արցախցիներ կրում են Հայաստանի Հանրապետության անձնագրեր:

Պաշտոնական Երևանը Հայաստանի Հանրապետության անունից Արցախը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել այլ պետության կազմում:

Այսօրինակ պարզ դասավորվածության դեպքում, ինչու՞ պետք է կայանա Բաքու-Ստեփանակերտ հանդիպումը: Այլ կերպ ասած, եթե Երևանը հրաժարվում է 120 000 ՀՀ անձնագիր ունեցող արցախցիների հովանավորումից, ապա ինչի՞ մասին Բաքուն պետք է խոսի Ստեփանակերտի հետ:

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը տեղի չի ունենա:

Քանի դեռ Երևանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիների հովանավորումից, ոչ Բրատիսլավայում, ոչ Օսլոյում, ոչ էլ Հոնոլուլույում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում չի կայանա: Այսպես շարունակվելու դեպքում, այն կկայանա Եվլախում, Նաֆթալանում կամ ընդհանրապես չի կայանա, քանզի անպատասխանատվությունը չի հարգվում՝ անարգվում է»:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար