Այս խորհրդարանում պատգամավորների մատերը կտրես, ինձ համար չեն քվեարկի։
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:48 28-09-2022

Եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու հետևյալ ֆորմատով՝ Բաքու-Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տալիս․ բացման խոսքում նա նշեց, որ այսօրվա իր խոսքի առանցքում երեք կետ է՝ Արցախը, Հայաստանը և այս դրությունից հնարավոր ելքերը։

«Իմ բոլոր մտահոգությունները, որ հնչեցրել էի այս դահլիճում, իրականություն են դառնում, և այդ ուղղությամբ իշխանության քայլեր չեն երևում։ Արցախի թեման ընդհանրապես բացակայում է, իմ տպավորությամբ, բանակցային գործընթացներում, և ոչ միայն Բրյուսելում, և խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին։

Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր։ Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես է կարելի այս կոնֆլիկտը կարգավորել առանց որոշակիություն և միասնական պատեկարացում Ղարաբաղի խնդրի հետ կապված։ Հետևաբար, եթե այստեղ առաջընթաց կա, ապա կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղի հարցում կա համաձայնություն կամ լռությամբ կամ ոչ լռությամբ։ Եվ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն, ինքորոշում, սուվերենություն, ուղղակի Հյաաստանի բառապաշարից իսպառ կորել են, վկայակոչում է, որ մենք այստեղ ունենք լրջագույն պրոբլեմ։ Ինչքան ես գիտեմ՝ Ադրբեջանը ուղղակի ասում են՝ Ղարաբաղի հարցը կարգավորված է, մենք ձեզ հետ Ղարաբաղի մասին խոսալու ոչինչ չունենք։ Եվ ինչքան ես գիտեմ, Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ։ Փաստորեն, եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու հետևյալ ֆորմատով՝ Բաքու-Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա։ Հիմա ինչ հետևանքների կարող է բերել այս ֆորմատը, ես կառաջարկեմ մեր փորձագետներին՝ ինքներդ գնահատեք»։

Քոչարյանի խոսքով՝ Արցախում էլ ինքնաարդարացում է նկատվում՝ ինչ անենք, Հայաստանը ձեռքերը լվացել է, մի ելք պիտի գտնենք ժողովրդին այստեղ պահելու համար, և դա պիտի անենք Ադրբեջանի հետ համագործակցության միջոցով։ Քոչարյանի դիտարկմամբ՝ այսպես անշեղորեն ընթանալով այս օրակարգով՝ Արցախի իշխանությունները մեծացրել են կախվածությունը Ադրբեջանից՝ առանձին, իրենց վերահսկողության տարածքներում ենթակառուցվածքներ ունենալու ուղղությամբ ոչինչ չանելով։ Նրա խոսքով՝ ամենամեծ վտանգը կլինի Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումը, իսկ դրա փորձերը նկատվում են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»